26 նոյեմբերի 2005 - 13:10 AMT
Նոյեմբերի 28-ին տեղի կունենա Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ խորհրդակցությունների առաջին փուլը
Նոյեմբերի 28-ին Երեւանում կսկսվի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակման խորհրդակցությունների առաջին փուլը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Երեւանյան այցի շրջանակներում նախատեսված է ԱԳ նախարար Վ. Օսկանյանի եւ Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների հարցերով տնօրեն Հյու Մինգարելլիի հանդիպումը: