22 ապրիլի 2013 - 11:41 AMT
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է ԵԱ բրոնզե մեդալ

Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունը: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է ԵԱ բրոնզե մեդալը:

Եզրափակչում նա վաստակել է 14, 866 միավոր: Եվրոպայի չեմպիոն է դարձել Դենիս Աբլյազինը (Ռուսաստան) 15,408 միավորով, իսկ արծաթե մեդալը նվաճել է ռումինացի Ֆլավիուս Կոչին 14,887 միավորով:

Հարություն Մերդինյանը նժույգաթափ վարժությունում ավարտել է ելույթը 5-րդ տեղում: