22 ապրիլի 2013 - 12:05 AMT
«Ագահ ճնճղուկը» հայկական հեքիաթն արժանացել է «Արծաթե Նաուտիլուս 2013» մրցանակին

«Ագահ ճնճղուկը» հայկական հեքիաթն արժանացել է «Արծաթե Նաուտիլուս 2013»-ին «Մանկական պատկերազարդ գիրք 3-6 տարեկան ընթերցողների» համար անվանակարգում: Հեքիաթի հեղինակն է Լուսինե Գասպարյանը, գիրքը նկարազարդել է մոսկվացի նկարիչ Մարիա Զաիկինան:

Լուսինե Գասպարյանը հայտնի մանկագիր է ԱՄՆ-ում, իսկ «Ագահ ճնճղուկը» հեքիաթը պատմում է մի հետաքրքրասեր թռչնակի մասին, որը ճամփորդում է գյուղական վայրերով, հանդիպում է գյուղացիների հետ, խաբում է նրանց ու պատժվում դրա համար: «Հայոց ցեղասպանության ականատեսները լինելով իմ տատիկն ու պապկիը, որոնք հրաշքով մազապուրծ եղան այդ արհավիրքից, կարծում էին, որ բոլոր հայերը զոհվել են: Նրանք ամեն ինչ արեցին պահպանելու համար մեր ծեսերը, ավանդություններն ու հեքիաթները: Անապատում մահվան երթի ժամանակ իմ տատիկին հաջողվեց պահպանել մեր ընտանիքի ունեցվածքը և այդ գումարով նա կարողացավ Ամերիկա մեկնել: «Ագահ ճնճղուկը» հեքիաթը նա է պատմել, կարծում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է նման ստեղծագործություններն ընդգրկի «Ոչ մշակութային ժառանգության ցուցակում»,-ասել է Գասպարյանը: