22 ապրիլի 2013 - 14:00 AMT
Ֆրանսուա Բորլի. Թուրքերը բողոքում են Patriot հրթիռների դեմ

Patriot հրթիռները բաժանել են թուրքական հանրությունը: Վերջերս տարանջատումը ավելի հստակ է դարձել՝ աճող դժգոհությունը օտարերկրացի զինվորականների ներկայության դեմ հանգեցնում է սոցիալան հուզումների: Այդ մասին գրում է լրագրող Ֆրանսուա Բորլին: Նա գտնում է, որ հաջորդ շաբաթ կարող են բողոքի զանգվածային ցույցեր անցնել Patriot հրթիռների ներկայության դեմ: «Այս շաբաթվա սկզբում թուրք հայրենասիրական «Թուրքական երիտասարդության միությունը» խոշոր հաքերային հարձակում է գործել թուրքական ԶԼՄ-ների դեմ»,-գրում է լրագրողը: Միության ակտիվիստները հայտնի են գերմանացի զինվորներին ծեծի ենթարկելով ու ՆԱՏՕ-ի դեմ ուղղված այլ ակցիաներով: