22 ապրիլի 2013 - 17:35 AMT
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին վերանշանակվելու կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Արցախի ԱԳՆ-ի ղեկավարը իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Էդվարդ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ փոխգործակցությունը ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավելի կընդլայնվի ի շահ համահայկական նպատակների իրականացման: