22 ապրիլի 2013 - 18:47 AMT
Մոսկվայի հայ երիտասարդները ակցիա են անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյակին

Ապրիլի 21-ին Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան Ռուս-հայկական համագործակցության հետ համատեղ զանգվածային ակցիա էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյակին:

Ակցիայի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել հայ ժողովրդի ողբերգության վրա և բողոք հայտնել Թուրքիայի ուրացման քաղաքականության դեմ:

Բոլոր գործողություններն արտոնված էին քաղաքային իշխանությունների կողմից:

Ակցիան երկու փուլով անցավ. սկզբից ժապավենների օգնությամբ գետնին պատկերվեց Օսմանյան կայսրության քարտեզը, որի ողջ տարածքով կարմիր դիմակներ տեղադրվեցին, որոնք խորհրդանշում են զոհված մարդկանց: Հավաքվածները մեկ րոպե լռութայմբ հարգեցին զոհերի հիշատակը:

Երկրորդ փուլում հարյուրավոր մարդիկ շղթա կազմեցին՝ պատկերելով «Թուրքիա՝ պատիժն անխուսափելի է» գրությունը, իսկ հետո կատարեցին հայրենասիրական երգեր: