22 ապրիլի 2013 - 20:34 AMT
Ադրբեջանում ևս մեկ զինծառայող հրազենային վնասվածք է ստացել

Ադրբեջանում հերթական զինվորն է վիրավորվել: Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, ապրիլի 21-ին Ղազախի շրջանում տեղեկայված ադրբեջանական N զորամասի զինծառայող Գուլիև Գիսմետ Վելին ստացել է հրազենային վնասվածք՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: