22 ապրիլի 2013 - 19:16 AMT
«Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները» ֆիլմն արժանացել է Ազգային կինո մրցանակի

«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել հեղինակ Րաֆֆի Պողոսյանի «Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները» ֆիլմին:Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում է «Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոն» ՀԿ նախագահ Արմեն Ահարոնյանը:

18 րոպե տևողությամբ ժապավենը բացահայտում է բոլշևիզմի և սիոնիզմի կապը երիտթուրքերի հետ: