22 ապրիլի 2013 - 20:52 AMT
Ալյոխինի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին

Լուվրում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Վլադիմիր Կրամնիկին: Խաղն ավարտվեց 52-րդ քայլում:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը պարտվել էր Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենին։

Այս պահին հուշամրցաշարի առաջատարը Մայքլ Ադամսն է, ով ունի 2 միավոր: Նրան հաջորդում է Վաշյե-Լագրավը՝ 1.5 միավորով: