23 ապրիլի 2013 - 12:13 AMT
Կիպրոսի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 85,5 տոկոսը

Կիպրոսի պետական պարտքը 2012թ. զգալիորեն աճել է՝ հասնելով 15,35 մլրդ եվրոյի, կամ ՀՆԱ 85,5 տոկոսի: Պարտքի տարեկան հավելաճի մասով եվրոյի գոտում Կիպրոսը զիջում է միայն Իսպանիային:

Կիպրոսի ՀՆԱ ընդհանուր ծավալը 2012թ. կազմել է 17,887 մլրդ եվրո, 2011թ. 17,979 մլրդ եվրոյի համեմատ: Պետական բյուջեի պակասուրդը 2012թ. կազմել է 1,127 եվրո, կամ ՀՆԱ 6,3 տոկոսը, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: