31 հունվարի 2003 - 21:20 AMT
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դիմել է ԱՄՆ Կոնգրեսին` կոչ անելով եւս մեկ տարով դադարեցնել նախկին ԽՍՀՄ-ի 8 հանրապետությունների հետ առեւտրի մասին օրենքին կից Ջեքսոն-Վենիկի ուղղման գործողությունը: Նշենք, որ ուղղումը սահմանափակում է առեւտուրը, այժմ արդեն ԱՊՀ, այդ երկրների հետ` որոնց թվում է նաեւ Հայաստանը: Պատժամիջոցը կիրառվել է 1974 թվականին Խորհրդային Միության դեմ կոնգրեսականներ Ջեկսոնի եւ Վենիկի նախաձեռնությամբ` հրեաների արտագաղթի խոչընդոտման պատճառով: Խորհրդային Միության փլուզումից հետո այն տարածվում է ԱՊՀ երկրների վրա: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, ԱՄՆ Կոնգրեսն առայժմ չի կարող վերացնել ուղղումը, թեեւ կոնգրեսականների ճնշող մեծամասնությունը գիտակցում է, որ ուղղումը միայն «սառը պատերազմի» արձագանքն է: Իսկ առայժմ ԱՊՀ 8 երկրների հետ նորմալ առեւտրային հարաբերություններ պահպանելու համար ԱՄՆ նախագահը պետք է ամեն տարի Կոնգրեսին տեղեկացնի, որ այդ երկրները չեն խոչընդոտում հրեաների արտագաղթին: