23 ապրիլի 2013 - 13:43 AMT
Ռուեվեն Ռիվլին. Չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահից ելնելով

Ապրիլի 23-ին Իսրայելի Քնեսեթում կնշեն 1,8 մլն հայերի ոչնչացման ու բռնագաղթի 98-րդ տարելիցը: Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնմանը, Քնեսեթի նախկին խոսնակ Ռուեվեն Ռիվլինը հայտարարել է.«Չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահից ելնելով: Որպես մարդիկ, որպես հրեաներ մենք չպետք է անտեսենք այլոց տառապանքները, անկախ դիվանագիտական պայմաններից, որքան էլ որ դրանք կարևոր լինեն: Մենք պետք է շարունակենք նշել հայերի կոտորածի տարելիցը, անկախ Թուրքիայի հետ այսօրվա մեր դաշնակցային հարաբերություններից»: