23 ապրիլի 2013 - 15:41 AMT
Մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ կմիանան ջահերով երթին

ՀՅԴ և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական երիտասարդական միությունների ավանդական ջահերով երթին միանալու մասին հայտնել են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Կրթության նախարարությունը ևս կոչ է արել, որ երիտասարդները միանան երթին, հայտնում են ՀՅԴ ուսանողական միության կենտրոնական վարչությունից:

Դեպի Ծիծեռնակաբերդ ավանդական երթը մեկնարկելու է Ազատության հրապարակից՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից, ժամը 18.00-ին: Գիշերը երիտասարդները հերթապահություն են սահմանելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակի մոտ: