23 ապրիլի 2013 - 17:33 AMT
Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին այլընտրանք չունի, հայտարարել է Իվանիշվիլին

Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին այլընտրանք չունի, քանի որ դա վրաց ժողովրդի ընտրությունն է, հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ԵԽԽՎ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում: «Ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին մեր ռազմավարական ընտրությունն է, դա ողջ վրաց ժողովրդի ընտրությունն է»,-հայտարարել է Իվանիշվիլին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Ըստ նրա, Վրաստանի որոշումը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար առաջին հերթին ցուցադրում է վրաց ժողովրդի նվիրվածությունը արևմտյան արժեքներին: