23 ապրիլի 2013 - 17:42 AMT
Ապրիլի 23-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 414.39 դրամ

Ապրիլի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,510,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 413.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

Ապրիլի 23-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 414.39 դրամ, ապրիլի 22-ի համեմատ նվազելով 1,63 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 538.17 դրամ` նվազելով 4.44 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.07 դրամ, ինչը ավելի է 0,08 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: