23 ապրիլի 2013 - 18:37 AMT
Գագիկ Ծառուկյանը ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 23-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին:

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են միության գործունեության ոլորտների, իրականացվող միջոցառումների, առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների մասին:

Մասնավորապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամները Ծառուկյանին առաջարկել են դառնալ ՀՄԸՄ խաղերի պատվավոր նախագահ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ անելու առավելագույնը ՀՄԸՄ 10-րդ հոբելյանական մարզախաղերը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար: