23 ապրիլի 2013 - 19:26 AMT
ՀԱԿ-ը կմիանա Դաշնակցության կազմակերպած ջահերով երթին

Հայ ազգային կոնգրեսը կմիանա Դաշնակցության կազմակերպած ջահերով երթին: Այս մասին Արաբկիր վարչական շրջանի ում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նշել էր, որ հավաքից հետո երթով կիջնեն մետրոյի Բարեկամություն կայարան ու այնտեղից կմիանան Դաշնակցություն կուսակցության նախաձեռնած ջահերով երթին:

«Մենք Դաշնակցության հետ պայմանավորվել ենք, որպեսզի երկու երթ միասին չլինի, մենք Բարեկամության մոտ կմիանանք նրանց ու կգնանք Ծիծեռնակաբերդ», -հայտարարեց Արամ Մանուկյանը:

Ավելացնենք, որ արդեն ավանդույթ է դարձրած դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթի մասնակիցները ժամը 18:00-ից հավաքվել են Ազատության հրապարակում` Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Այնտեղից էլ մեկնարկելու է երթը: