24 ապրիլի 2013 - 09:22 AMT
Այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցն է

1915թ. ապրիլի 24-ը համարվում է հայ ժողովրդի մեծագույն ողբերգության սկիզբը, քանի որ 98 տարի առաջ այս օրը ձերբակալվեցին, աքսորվեցին ու սպանվեցին հայ մտավորականները: Իսկ հայերի զանգվածային կոտորածը թուրքերը սկսել էին դեռ 1800-ականների վերջին:

Օսմանյան կայսրությունում սպանվել է մեկուկես միլիոնից մինչև երկու միլիոն հայ: Հազարավոր հայեր բռնի լքել իրենց հայրենիքը՝ դառնալով գաղթականներ ու ապաստան գտնելով այլ երկրներում:

Ցեղասպանությունից 98 տարի անց էլ Թուրքիան ժխտում է կատարվածը: Հակառակ Թուրքիայի ներքին և արտաքին ժխտողական քաղաքականությանը, բազմաթիվ երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությանը՝ փաստելով, որ Օսմանյան կայսրությունը իրականացրել է հայերի ծրագրված ջարդ:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.):