24 ապրիլի 2013 - 13:36 AMT
Փարիզում միսաեռական ամուսնությունների հակառակորդները պաշարել են խորհրդարանը

Փարիզում միսաեռական ամուսնությունների հակառակորդները պաշարել են խորհրդարանը: Ոստիկանության ուղղությամբ շշեր են նետում: Սակայն դա անում են միայն ծայրահեղականորեն տրամադրված երիտասարդների փոքր խմբեր, հիմնականում բողոքի ցույցը խաղաղ է անցնում: Լիոնում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը 15 մարդ է ձերբակալել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միսաեռական ամուսնությունների վերաբերյալ օրինագիծը թույլ է տալիս ոչ միայն ամուսնանալ միասեռական զույգերին, այլ նաև երեխաներ որդեգրել: Հենց այդ դրույթն է առաջացրել նման դժգոհություն: