24 ապրիլի 2013 - 11:26 AMT
Ապրիլի 23-ին պատմության մեջ առաջին անգամ Դիարբեքիրում նշել են Ցեղասպանության տարելիցը

Ապրիլի 23-ին պատմության մեջ առաջին անգամ Դիարբեքիրում նշել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցը: Հիշատակի երեկոն անցկացվել է քաղաքի մունիցիպալ թատրոնում: Ելույթ են ունեցել Դիարբեքիրի քաղաքապետարանի ներկայացուցիչները, Իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Թահիր Էլջին ու պատմաբան, Լոնդոնում Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն Արա Սաֆարյանը: Թահիր Էլջինհավաքվածներինհիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում ոչնչացվեց հայկական մտավորականության «գույնը»:

Խոսելով Հայոց ցեղասպանությունում քրդերի մասնակցության մասին, Էլջին նշել է, որ այսօր Դիարբեքիրում քրդերի ցեղասպանություն է: Նա կոչ է արել իր առաջնորդներին որպես պետական գաղափարախոսություն աջակցել հայերին Ցեղասպանության դեմ պայքարում:

«Այսօր մենք առաջին անգամ հիշատակում են Հայոց ցեղասպանության զոհերին: Այս օրը մեզ համար շատ կարևոր է: Մենք գլուխ ենք խոնարհում մեր հայ եղբայրների առջև ու դատապաչտում ենք Ցեղասպանությունը», - նշել է քուրդ գործիչը:

Արա Սաֆարյանն իր հերթին նախ նշել է, որ ժամանել է Դիարբեքիր Օսմանյան թագավորության նահանգներում Ցեղասպանության դեպքերի ուսումնասիրման համար: Միջոցառումից հետո ներկաներն ուղևորվել են Տիգրիս գետի մոտ ու պսակներ գցել ջուրը՝ ի հիշատակ սպանված հայերի, գրում է The Armenian Weekly.