28 նոյեմբերի 2005 - 17:22 AMT
Հայաստանի ընդդիմադիր առաջնորդները կոչ են անում ժողովրդին դիմել «վճռական գործողությունների»
Երեւանում, Մատենադարանի մերձակա հրապարակում ավարտվել է ընդդիմության հանրահավաքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, ընդդիմության հանրահավաքին մասնակցել է շուրջ 3 հազար հոգի: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նախանշված է նոյեմբերի 29-ին: «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Զ.Սարգսյանը կոչ է արել ժողովրդին վաղը դիմել վճռական գործողությունների, չպարզաբանելով, սակայն, թե ինչ գործողություններ են ենթադրվում: Հնարավոր է, որ կազմակերպվի երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր: