24 ապրիլի 2013 - 12:34 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ի շարս այլ արդիական հարցերի քննարկվել է նաև ղարաբաղյան կարգավորման հարցը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի ԼՂՀ գծով դեսպան Անջեյ Կասպրշիկը: