24 ապրիլի 2013 - 14:32 AMT
Վրաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին Աֆղանստանից բեռները տեղափոխել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով

Վրաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին Աֆղանստանից բեռները տեղափոխել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման աշխատանքներին:

«Հետաքրքրությունն այդ երկաթուղու հանդեպ շատ մեծ է: Թուրքիայի ԱԳ նախարարը ևս դա նշեց իր ելույթում, սա երեք երկրների համատեղ նախագիծն է: Երբ 2014թ. հետո սկսվի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից, դա կլինի ամենակարճ ճանապարհը: Ոսւտի, դա դրական ընկալվեց նաև այս հանդիպմանը»,-ասել է Փանջիկիձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: