24 ապրիլի 2013 - 14:48 AMT
Իրանահայերը հուսով են, որ Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Իրանահայերը հուսով են, որ Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է իրանական ISNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

«Պատմության ընթացքում հայերը իրենց մահմեդական եղբայրների, ասորիների, հրեաների հետ պաշտպանել են Իրանը՝ ջանք չխնայելով երկրի զարգացման ու առաջընթացի համար»,-ասել է Խանլարյանը Մեջլիսում իր ելույթի ժամանակ: