24 ապրիլի 2013 - 15:21 AMT
Աֆղանստանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը: Երկրաշարժի էպիկենտրոններն են Մեհթարլանն ու Ջելալաբադը:

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Քաշմիրի շրջանում: Տուժածների ու ավերածությունների մասին ոչինչ չի ասվում: