24 ապրիլի 2013 - 16:28 AMT
Ապրիլի 26-28 Երևանում տեղի կունենա «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը

ՀՀ առողջապահության նախարարությունն ու LOGOS EXPO Center-ը ապրիլի 26-28 Երևանում կանցկացնի «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը ամենախոշորն է առողջապահության և դեղագործության ոլորտում: Այն նախատեսված է բժիշկների, գիտաշխատողների, ներդրողների, բժշկական ապրանքների ու ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների համար:

«Ցուցահանդեսը կնպաստի նոր գործընկերների որոնումներին, ակտիվ զարգացմանն ու շփումներին ցուցահանդեսի մասնակիցների միջև»,-ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 30 ընկերություններ: