24 ապրիլի 2013 - 16:32 AMT
Իտալիայի կառավարությունը կձևավորի Էնրիկո Լետան

Իտալիայի կառավարությունը կձևավորի ձախակենտրոն ժողովրդավարական կուսակցության քարտուղարի տեղակալ Էնրիկո Լետան: Նման որոշում է այսօր կայացրել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

1999թ. Լետան, որը օգոստոսին կդառնա 47 տարեկան, դարձավ Մասիմո ԴՙԱլեմայի կաբինետի ամենաերիտասարդ նախարարը: Նա զբաղվում էր եվրոպական քաղաքականությամբ, ուստի նրան լավ են ճանաչում ԵՄ-ում: