24 ապրիլի 2013 - 16:27 AMT
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցել Ղազախստանում

Ապրիլի 22-24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ զետեղվեցին ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվեց հոգեհանգստյան պատարագ:

Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղեցին պսակներ և ծաղիկներ, ինչպես նաև լռության րոպեով հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին նաև Աստանայում, Ակտոբեում, Կոստանայում, Օզկեմենում և Ղազախստանի այլ քաղաքներում:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաև Բիշկեքում՝ Ղրղզստանի հայ համայնքի մասնակցությամբ: