24 ապրիլի 2013 - 18:40 AMT
Մարին Ռայկով. Ես գլուխ եմ խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև

Հայերի զանգվածային կոտորածը օսմանյան կայսրությունում պատմության ամենախայտառակ էջերից է, հայտարարել է Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Մարին Ռայկովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված իր ուղերձում: Ըստ նրա, Օսմանյան կայսրությոնը դաժանորեն ոչնչացնում էր հայ ազգին: Ես գլուխ եմ խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Ես վստահ եմ, որ թուրքերը պետք է վերանայեն պատմությունը»,-ասել է Ռայկովը, հայտնում է FOCUS News Agency-ին: