24 ապրիլի 2013 - 17:24 AMT
Թեհրանում Ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով լռության երթ է անցկացվել

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Թեհրանում լռության երթ է անցկացվել: Այն սկսվել է այսօր առավոտյան Սբ. Սարգիս եկեղեցուց: Այս մասին գրում է hyeli.com-ն ու տեղեկացնում նաև, որ Թեհրանի կենտրոնական փողոցով մասնակիցները հասել են Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ ավանդական վանկարկումներից հետո, ելույթ է ունեցաել Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Նա անդրադարձել է տարբեր ժամանակներում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանության մասին ելույթներին և հայտարարել, որ իրանահայությունը Իրանի խորհրդարանից ակնկալում է Թուրքիայի կողմից իրականացված ոճրի ճանաչում:

Այնուհետև ընթերցվել է իրանահայության հայտարարությունը, որով ամբողջ աշխարհից և Իրանից պահանջել են ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Ցույցն ավարտվել է «Սարդարապատ» երգով: