29 նոյեմբերի 2005 - 14:54 AMT
Հայաստանում հասարակական կարգի ցանկացած խախտում վճռականորեն կկասեցվի
«Լուրերն այն մասին, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքում որոշ տեղամասերում նկատվել են հասարակական կարգի խախտումներ, չեն համապատասխանում իրականությանը»,-նոյեմբերի 28-ի երեկոյան հայտարարել է Հայաստանի ոստիկանության տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչության պետ Սայադ Շիրինյանը: Նրա խոսքերով, հասարակական կարգի ցանկացած խախտում վճռականորեն կկասեցվի եւ կունենա իրավական հետեւանքներ: Իր ելույթում Սայադ Շիրինյանը նշել է, որ Հայաստանի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կոչ են անում գնալ հասարակական կարգի խախտման, եւ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների: «Ոստիկանությունը վճռական է տրամադրված եւ կկասեցնի ցանկացած նման փորձ: Ես կոչ եմ անում քաղաքացիներին չենթարկվել սադրանքների», հաղորդում է «Կավկազսկի ուզել» գործակալությունը: