24 ապրիլի 2013 - 19:51 AMT
Հունաստանում ոստիկանությունը ցրել է Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին

Հունաստանի Թեսսալոնիկի քաղաքում ոստիկանությունը ցրել է Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին, որոնք, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Հայոց ցեղասպանությունն էին ոգեկոչում: Այս մասին հաղորդում է enetenglish հունական պարբերականն ու մանրամասնում, որ հավաքված 250 ցուցարարների դեմ ոստիկանները պղպեղի գազ են կիրառել:

Ցուցարարները հիմնականում Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ են եղել:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանների պատն ու պահանջել հյուպատոսարանին բողոք–նամակ հանձնելու թույլտվություն։

Պարբերականը որպես հիշեցում նկատում է, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկիրների թվում է: