24 ապրիլի 2013 - 19:46 AMT
Վլադիմիրում առաջին անգամ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնին

Վլադիմիր քաղաքի կիսակառույց Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայ ազգային միությունը մշակութային համայնքի հետ համատեղ ապրիլի 24-ին կազմակերպել է Հայերի Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն Վլադիմիրի պատմության մեջ առաջին անգամն էր:

Միջոցառման սկզբում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի հովանավորությունը իրագործել է Հայ Ազգային համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, խաչքարը փորագրել է վարպետ Հակոբ Մուրադյանը:

Վլադիմիր քաղաքի Հայ Ազգային Միության նախագահ` Սերգեյ Յաժանը իր ելույթում նշել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է:

Ելույթ են ունեցել նաև Վլադիմիրսկի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ Ռազմիկ Բլիկյանը, Կավրով քաղաքի մասնաճյուղի նախագահ Պավլիկ Իվանյանը, Վլադիմիր քաղաքի Հուշարձանների կոմիտեի անդամ Մոլկոնովա Օլգա Իվանովնան:

Ներկաներին ցուցադրվել է Վլադիմիրի Հայկական Երիտասարդական Միության կողմից պատրաստված պաստառներ և վավերագրական ստենդ` նվիրված Հայոց Ցեղասպանությանը, Հայաստանի անցյալին, ապագային և ներկային: