24 ապրիլի 2013 - 21:36 AMT
Արծրուն Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նորմալ է

Ապրիլի 24-ին, դրա նախորդ ու հաջորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը, ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որպես կանոն, ավելանում են: Ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, այսօր էլ հրապարակել են նյութեր` սահմանին լարվածության պահպանման մասին:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակը կայուն է: «Իրավիճակ նորմալ է, կարելի է ասել, սովորական օրերի պես», - նշեց նա: