25 ապրիլի 2013 - 11:39 AMT
Երեք հայ ձյուդոիստներ այսօր ելույթ կունենան Եվրոպայի առաջնությունում

Այսօր Բուդապեշտում մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականում ընդգրկված է 6 մարզիկ:

Ապրիլի 25-ին մրցագորգ դուրս կգան Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանն ու Գոռ Հարությունյանը (66 կգ):

Դավթյանի հակառակորդը կլինի Գրահամ Տրինդեր (Գերմանիա)-Յանիսլավ Գերչև (Բուլղարիա) զույգի հաղթողը: Հարությունյանը կհանդիպի Ռեմուս Լազեայի (Ռումինիա) հետ, իսկ Նազարյանը կմրցի Քեննետ Վան Գանսբեկեի (Բելգիա) հետ: