31 հունվարի 2003 - 18:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏ
Հայաստանում Եվրամիության առեւտրի պալատի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 7-ին: Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, պալատը հիմնվել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության եւ ԵՄ երկրների դեսպանությունների օժանդակությամբ: Եվրամիության առեւտրի պալատի գործունեության հիմնական նպատակն է` աջակցել Հայաստանում գործարար մթնոլորտի զարգացմանը` եվրոպական ներդրումների ներգրավման համար, ինչպես նաեւ զարգացնել առեւտրական հարաբերությունները Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ: