25 ապրիլի 2013 - 13:19 AMT
Դետրոյթում բացվել է Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերին նվիրված հուշարձան

Դետրոյթում բացվել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայերի ջարդերի զոհերին նվիրված Հայաստանից դուրս աշխարհում առաջին հուշարձանը: Խաչքարը տեղադրվել է Սբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու տարածքում:

Հուշարձանը կանգնեցվել է հայ համայնքի միջոցներով, Դետրոյթի բոլոր չորս եկեղեցիների հավատավորների, ինչպես նաև Ադրբեջանից հայ փախստականների միացյալ ջանքերով: Հուշարձանի տեղադրման համար պահանջվել է 55 հազար դոլար: Քարը բերվել է Հնդկաստանից: Իսկ հուշարձանի հեղինակ Արթուր Ղազարյանը զարդաքանդակների հեղինակն է: Խաչքարն օծել է Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Կարապետ Կոճակյանը: Օծման արարողությանը մասնակցել է Կոմիտասի երգչախումբը Ռուբեն Մայիլյանի ղեկավարությամբ: