30 նոյեմբերի 2005 - 13:38 AMT
Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի գրասենյակը
Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի գրասենյակը, որը կղեկավարի Հյուսիսատլանտյան դաշինքի երեւանյան ներկայացուցիչը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, դա արվում է ելնելով Հայաստանում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության սպայի վերաբերյալ համաձայնագրից, որը նախօրեին ճանաչվել է որպես համապատասխանող Հայաստանի Սահմանադրությանը: Նրա խոսքերով, վավերացնելով համաձայնագիրը, Հայաստանը պարտավորվում է գրասենյակ տրամադրել կապի սպային, օժտել նրան դիվանագիտական մանդատով եւ տարաբնույթ տեղեկատվություն տրամադրել, սակայն սահմանափակ քանակով եւ հաշվի առնելով երկրում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ծրագրերը: Ընդ որում նա հաղորդել է, որ Հայաստանում եւ հարեւան երկրներում այդ պաշտոնում կնշանակվի Հարավային Կովկասի երկրների գծով ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկսը: Համաձայնագիրը Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպայի վերաբերյալ կնքվել է 2005 թվականի մայիսի 11-ին: