25 ապրիլի 2013 - 14:12 AMT
Սերգեյ Լավրով. Մոսկվան առաջընթաց չի տեսնում ղարաբաղյան կարգավորման հարցում

Մոսկվան առաջընթաց չի տեսնում ղարաբաղյան կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին:

ՀՀ ԱԳ նախարարը համամիտ էր Լավրովի հետ՝ հավելելով, որ չէր ասի, թե իրավիճակը փակուղային է:

Առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների նոր հանդիպումը, այն կլինի մայիսին, արդեն մի քանի օրից՝ Կրակովում: Չի բացառվում նաև հանդիպումը բարձր մակարդակով»,-ասել է Նալբանդյանը: «Այնպես որ գործընթաց կա, այլ բան է, որ իրոք առաջընթաց չկա, քանի որ կողմերից մեկը ոչ կառուցողական դիրք է որդեգրել և գործնականում մերժում է համանախագահների բոլոր առաջարկները»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին.: