25 ապրիլի 2013 - 15:15 AMT
Հովհաննես Դավթյանը դուրս է մնացել Եվրոպայի ձյուդոյի առաջնությունից

Բուդապեշտում անցնում է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը, որին մասնակցում են հայ ձյուդոիստները:

Մինչև 60 կգ քաշային կարգում իր ելույթն է սկսել ԵԱ արծաթե մրցանակակիր և ԱԱ բրոնզե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը;

Առաջին իսկ գոտեմարտում նա զիջեց Յանիսլավ Գերչևին:

Մինչև 66կգ քաշային կարգում հանդես կգան Արմեն Նազարյանն ու Գոռ Հարությունյանը: Նազարայնն առաջին գոտեմարտում հաղթեց բելգիացի Քեննետ Վան Հանսբեկեին: Իսկ Հարությունյանը զիջեց Ռեմուս Լազեային Ռումինիայից: