25 ապրիլի 2013 - 15:28 AMT
Ձյուդոյի ԵԱ. Արմեն Նազարյանը չկարողացավ հաջորդ փուլ անցնել

Բուդապեշտում շարունակվում է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Նազարյանը (66կգ ք/կ) երկրորդ գոտեմարտում զիջել է Կամալ Խան-Մագոմեդովին (Ռուսաստան) և դուրս է մնացել հետագա պայքարից:

Մինչ այդ նա հաղթել էր Քեննետ Վան Հանսբեկեին (Բելգիա): Հայաստանի հավաքականից հանդես կգան նաև Մհեր Կարապետյանը, Ռաֆայել Դավթյանն ու Հակոբ Առաքելայնը: