25 ապրիլի 2013 - 16:38 AMT
Մադրիդում Թուրքիայի դեսպանատան առջև ևս բողոքի ակցիա է անցկացվել

Երեկ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ևս` Թուրքիայի հանրապետության դեսպանատան առջև հայ համայնքի կողմից անցկացվել է բողոքի ակցիա` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ոգեկոչման միջոցառումն ուղեկցվել է մոմավառությամբ: Դուդուկի հնչյունների ներքո, ազգությամբ իսպանացի պատմաբան Խոսե Անտոնիո Գուրիարանն ընթերցել է Ցեղասպանության ճանաչման կոչ-նամակը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ակցիային մասնակիցները: