25 ապրիլի 2013 - 17:47 AMT
France Telecom-ի ղեկավարը դատարանի առջև կկանգնի կոռուպցիայի համար մեղադրանքով

France Telecom-ի գործադիր տնօրեն Ստեֆան Ռիշարին մեղադրանք է ներկայացվել, որը վերաբերում է այն ժամանակվան, երբ նա աշխատել է որպես պետական պաշտոնյա:

Իշխանությունները հետաքննոում են կառավարության կողմից 2008թ. ընդունած որոշումը, որով գործարար Բերնար Տապիին հատուցվեց 285 մլն եվրոյի վնասը, որը նա կրել էր Credit Lyonnais բանկի հետ տևական առևտրային պայքարի ժամանակ:

Այն ժամանակ Ստեֆան Ռիշարը ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի աշխատակազմի ղեկավարն էր: Այժմ Լագարդը գլխավորում է ԱՄՀ-ն, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: