25 ապրիլի 2013 - 18:19 AMT
ԱՄՆ-ն դատապարտել է «Հեզբոլլահ»-ին սիրիական հակամարտությանը միջամտելու համար

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը խստորեն դատապարտել է «Հեզբոլլահի» դերը սիրիական հակամարտության մեջ: Ռայսը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» ոչ միայն շարունակում է քայքայիչ գործունեությունը Լիբանանի ներսում, այլ նաև ակտիվորեն մասնակցում է Ասադի պատերազմին սիրիական ժողովրդի դեմ՝ տրամադրելով միջոցներ, զենք, Իրանի հետ սերտ համագործակցությամբ:

Ըստ նրա, Սիրիայի հակամարտությունը սպառնում է հարևան երկրների կայունությանը, հայտնում է MIGnews-ը: