25 ապրիլի 2013 - 19:13 AMT
«Վորլդ Վիժնը» հավաստագրեր կշնորհի քսան դատավորների

Ապրիլի 26- ին «Վորլդ Վիժնը» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավաստագրեր կշնորհեն քսան դատավորների՝ երեխայի պաշտպանության ոլորտում դատավորների եռամյա վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Միջոցառումը կազմակերպվելու է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Շահագրգիռ կողմերը հանուն Հայաստանում Երեխայի պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի շրջանակներում:

«Վորլդ Վիժնը» սատարել է Ազգային իրավական դպրոցին Դատական բարեփոխումների 2009-2010 թթ. գործողությունների ռազմավարության ծրագրի իրականացման գործում: Վերջինիս համաձայն` ՀՀ յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով զինված դատավոր՝ երեխաներին առնչվող դեպքերը վարելու նպատակով:

Դասընթացը ներկայացվել է Հայաստանի առաջադեմ և գործող մասնագետների կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամի, ՀՀ արդարադատության նախարարության լիազորված ներկայացուցչի: