25 ապրիլի 2013 - 19:41 AMT
Հրանուշ Հակոբյանն ընդունել է ֆրանսիհայ բարերարների

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի 13 և 14 թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանին և ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանին:

Քննարկվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի բնակարանաշինության խնդիրները: Հյուրերը պատրաստակամություն են հայտնել աջակցել նախարարության ծրագրերի իրականացմանը Ֆրանսիայի հայ համայնքներում և Սփյուռքում:

Մարսելի «Հայ տան» 40 անդամներ, Մարսելի «Համազգային» և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանների սաները Հայաստան են եկել Հովսեփյանի նախաձեռնությամբ և Բեդոյանի աջակցությամբ: