26 ապրիլի 2013 - 12:23 AMT
Սիրիական զորքերը կրկին իրենց հսկողության տակ են առել Դամասկոսի արվարձանը

5 օր տևողությամբ մարտերից հետո Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսի արվարձան՝ Օթայբախում: Այդ մասին հայտնում է Associated Press-ը, պետական ԶԼՄ-ների վրա հղումով:

Վերցնելով քաղաքը՝ բանակը ուժեղ հարված հասցրեց ապստամբներին, որոնք վերջին ամիսներին մոտեցել էին մայրաքաղաքին:

Նույն օրը Օբամայի վարչակազմի պաշտոնյաները հայտարարեցին, թե վստահ են, որ Սիրիայի իշխանությունները արդեն երկու անգամ քիմիական զենք են կիրառել փոքր դոզաներով: Սիրիայի ընդդիմությունը կոչ է անում միջազգային հանրությանը գործել «շտապ ու վճռական»: