26 ապրիլի 2013 - 11:46 AMT
«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է Եգիպտոսում

Եգիպտական Al-Ahram թերթը ապրիլի 24-ին հոդված էր հրապարակել Հայոց ցեղասպանության մասին: Թերթը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ փաստավավերագրող Սյուզան Խարդալյանը որոշել էր գտնել այն կանանց, որոնք ենթարկվել էին բռնի տեղահանության ու, անցնելով սիրիական անապատի միջով, մազապուրծ եղել:

Եգիպտոս իր այցելության ժամանակ նա պատմել է, թե ինչպես է 2011թ. նկարահանել իր «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը, որտեղ անդրադարձել է իր ընտանիքի ճակատագրին՝ Խանում տատիկի խարաններն ուսումնասիրելով, գրում է Al-Ahram-ը: Ֆիլմը ցուցադրվել է Կահիրեում: