26 ապրիլի 2013 - 12:48 AMT
Մ. Վարդապետով. Եթե Մովսիսյանի կամքով լիներ, նա հենց հիմա էլ դաշտ դուրս կգար

Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովն ասել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն ավելի շատ բուժվում է, քան մարզվում:

«Սակայն օրգանիզմի առանձնահատկությունները թույլ են տալիս հուսալ, որ նա շուտ կապաքինվի: Հայ լեգիոները շատ շուտ է ապաքինվում նման վնասվածքներից: Պատկերացնում եք, նույնիսկ այս վիճակում, իսկ ախտորոշումը բավականին բարդ է, նա պայքարի է նետվում, մենք ստիպված ենք լինում զսպել նրան»,-Վարդապետովի խոսքն է մեջբերում bobsoccer.ru-ն:

«Սպարտակի» բժիշկը նշել է, որ հարձակվողը ցանկանում է օգնել թիմին, ուստի ձգտում է շուտ ապաքինվել: Մովսիսյանը վնասվածք էր ստացել ԲԿՄԱ հետ խաղում ու դուրս եկել շարքից երկու շաբաթով: