Այսօր Բուդապեշտում շարունակվում է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Հայաստանը ներկայացված է մինչև 81 և 100կգ քաշային կարգերում:
Մհեր Կարապետյանը (81կգ) կհանդիպի Մուրադ Խաբաչիրով (Ռուսաստան)-Լուկաս Բլաչ (Լեհաստան) զույգի հաղթողի հետ: Հակոբ Առաքելյանի (100կգ) մրցակիցը կլինի Եվգենիս Բորոդավկոն (Լատվիա):
Ապրիլի 25-ին Հայաստանի մյուս ներկայացուցիչները չկարողացան ԵԱ մեդալներ նվաճել: